Գերմանիայում բուժքույրը սպանել է հաշմանդամների հիվանդանոցի 4 հիվանդի
Գերմանական Պոտսդամ քաղաքում չորս մարդու սպանության մեջ կասկածվողը խոստովանել է իր կատարած հանցանքը։ Այս մասին հայտնում է Spiegel- ը:
Նախկինում ոստիկանությունը սպանության կասկածանքով բերման էր ենթարկել հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի հաստատության աշխատակիցներից մեկին, այն բանից հետո, երբ շենքում հայտնաբերվել էր չորս մարդու մարմին:
Ոստիկանությունը հայտնել է, որ բոլոր զոհերի մարմնի վրա կան բռնության հետքեր։ Դրդապատճառները դեռ անհայտ են: Ըստ թերթի` կասկածյալը բուժքույր է, ով ավելի քան 20 տարի խնամում էր հիվանդներին:
Նշվում է նաև, որ չորեքշաբթի երեկոյան կինը իր ամուսնուն խոստովանել է սպանության մասին, որից հետո ամուսինը անմիջապես դիմել է ոստիկանություն: Դեպքի հետ կապված այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։