Ես կանգնեցի հայկական և արցախյան դրոշներով զարդարված գերեզմանների առջև․ ֆրանսիացի պատգամավորը՝ Եռաբլուրում
Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորները, որոնք Հայաստանում են Հայոց ցեղասպանության միջոցառումներին մասնակցելու համար, այցելել են Եռաբլուր։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին։
«Մեծ հուզմունքով ես երեկ իմ գործընկեր խորհրդարանականների հետ կարողացա այցելել Երևանում գտնվող Եռաբլուր ռազմական գերեզմանատուն:
Ես կանգնեցի հայկական և արցախյան դրոշներով զարդարված գերեզմանների առջև: Ես գիտակցեցի զոհված զինվորների թիվն ու նրանց երիտասարդությունը, որոնք ընկան Արցախում վերջին բախման ընթացքում:
Ես ուզում եմ ցույց տալ ամբողջ հայ ժողովրդին, նրանց ընտանիքներին և սիրելիներին իմ ողջ աջակցությունը: Ես երբեք չեմ մոռանա նրանց զոհաբերությունն ու տառապանքները և երբեք չեմ դադարի պահպանել իմ նվիրվածությունը հայկական հարցին»,-թվիթերում գրել է Պուպոնին: