Տաջիկստանն ու Ղրղզստանը դադարեցրեցին սահմանային զինված բախումը
Տաջիկստանն ու Ղրղզստանը պայմանավորվել են դադարեցնել սահմանային զինված բախումը և զորքերը դուրս բերել, որից հետո նրանք աշխատանքային խումբ են կազմելու՝ բանակցությունների համար:
Այս մասին հայտնում է Տաջիկստանի Xovar ազգային լրատվական գործակալությունը:
«Տաջիկստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության սահմանամերձ շրջաններում զինված հակամարտության կարգավորման հանձնաժողովները քննարկեցին միջադեպի պատճառներն ու հետևանքները, փոխհամաձայնության վերածված զինված հակամարտությունը դադարեցնելու մասին: Որոշվեց անձնակազմը և ռազմական տեխնիկան տանել մշտական տեղակայման վայրեր, միջոցներ ձեռնարկել լարվածությունը կանխելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ երկու երկրները պայմանավորվել են ստեղծել համատեղ աշխատանքային խումբ՝ հարցը կարգավորելու համար: