Նյու Յորքի ոստիկանությունը հրաժարվել է օգտագործել ռոբոտ շների
Նյու Յորքի ոստիկանությունը դադարեցրել է շուն-ռոբոտների օգտագործումը: Այդ մասին հայտնում է «BBC» - ն:
Հաղորդվում է, որ ոստիկանությունը խզել է պայմանագիրը ռոբոտներ արտադրող ընկերության հետ: Ոստիկանությունը հայտնել է, որ հասարակության արձագանքը ռոբոտների նկատմամբ կտրուկ բացասական է: Ավելի վաղ հաղորդվել էր, որ զինված մարդուն բերման ենթարկելու համար ԱՄՆ ոստիկանությունը դիմել է «կիբեռդոգ» ռոբոտի օգնությանը:
Ըստ արտադրողի, ռոբոտ շունը հիմնականում օգտագործվում է հետախուզության և մի շարք այլ հանցագործությունների բացահայտման գործում: