Գերմանիայում 1 օրում կորոնավիրուսով վարակվել է 24 հազար մարդ
Գերմանիայում կորոնավիրուսի վարակի հաստատված դեպքերի թիվն օրական ավելացել է 24 329-ով, մահացել է 306 մարդ: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից:
Մեկ օր առաջ հաղորդվել էր 24736 նոր դեպքի և 264 մահվան դեպքի մասին:
Գերմանիայում համաճարակի սկզբից ի վեր 3,381,597 մարդ վարակվել է կորոնավիրուսով, իսկ 82850 հիվանդ մահացել է:
Վերականգնվել է շուրջ 2,9 միլիոն մարդ: Այժմ Գերմանիայում ընթանում է կորոնավիրուսի 3-րդ ալիքը: