Ադրբեջանը կողմ է ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ տարածքային ամբողջականության սկզբունքների շրջանակում. Բայրամով
Բաքվում այցով գտնվող Լիտվայի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանը վճռականորեն նայում է ապագային։ Այս մասին գրում է ադրբեջանական Minval.az-ը։
«Ադրբեջանը հանդես է գալիս Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման օգտին՝ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքների շրջանակում։ Այս մոտեցումը պետք է բխի միջազգային բոլոր դերակատարների շահերից»,-հայտարարել է Բայրամովը: