Դմիտրի Պեսկովը խոսել է Վատիկանում՝ Պուտին-Զելենսկի հնարավոր հանդիպման մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ամենօրյա ճեպազրույցի ժամանակ պատասխանել է լրագրողների այն հարցին, թե Հռոմի պապը համաձա՞յն է Վատիկանում հարթակ տրամադրել ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր բանակցությունների համար:
Ավելի վաղ Զելենսկին ասել էր, որ ինքը Վատիկանը համարում է Պուտինի հետ հանդիպելու իդեալական վայր:
Պեսկովի խոսքով՝ ռուսական կողմն առաջին հերթին պետք է ստանա պաշտոնական առաջարկներ այս հարցի վերաբերյալ, որոնք դեռ չեն ստացվել ոչ մի ուղիով:
«Միգուցե Զելենսկին կայացնում է անձնական որոշումներ, արագ ձևավորում դրանք: Բայց մենք ունենք դիրքորոշման որոշակի գործընթաց, և դիրքորոշում կազմելուց հետո նրանք հավաքագրում ենք և զրույց ունենում»:
Ընդգծենք, որ վերջին օրերին քննարկումներ են ընթանում Պուտին-Զելենսկի հնարավոր հանդիպման շուրջ: