Աննա Վարդապետյանը որպես վարչապետի խորհրդական չի գործել. Արթուր Դավթյան (տեսանյութ)
Վարչապետի իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանը քրեական գործերին միջամտելիս որպես վարչապետի խորհրդական չի գործել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
Հարցին, թե փաստորեն վարչապետի կաբինետից ինչ-որ մեկը կարող է քրգործերին միջամտություն ցուցաբերել, խմբագրել, առաջարկություննե՞ր անել, Դավթյանն առաջարկեց այդտեղ կանգնել, քանի որ դա չէ փաստը, այլ, ըստ նրա, փաստն այն է խոսքը վերաբերել է մասնագիտական քննարկումներին:
«Ըստ այդ նյութերով ձեռք բերված փաստական տվյալների՝ նա որպես վարչապետի խորհրդական չի գործել»,- ասաց Դավթյանը՝ հավելելով, որ Վարդապետյանն ընդամենը «բարի կամք» է դրսևորել:
Մանրամասները՝ տեսանյութում