NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

Արդյոք Հայաստանում պատվաստումների դեմ շարժումները նո՞ր են սկսվել․ Փաշինյանը, ինչպես միշտ, հիշողության կորուստներ է ունենում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս տարվա ապրիլի 29-ի կառավարության նիստին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ կորոնավիրուսային պատվաստանյութերը հասանելի են, ստեղծված են բոլոր ենթակառուցվածքները, որ քաղաքացիները հեշտությամբ պատվաստվեն:

Նիկոլ Փաշինյանն էլ նկատել է, որ պատվաստումների դեմ, ցավոք սրտի, Հայաստանում շարժումներ են սկսվել, և հասկանալի չէ, թե դրանք ինչ նպատակ ունեն: «Այս պահին Հայաստանում պատվաստված է ընդամենը 2690 մարդ, ինչը խայտառակ ցածր ցուցանիշ է: Այսօր աշխարհում պատվաստված քաղաքացիների թիվը երկրի որակի նշան է բոլոր առումներով»,-ընդգծել է նա: Իսկ արդյո՞ք Հայաստանում պատվաստումների դեմ շարժումները նոր են սկսվել: Փաշինյանը, ինչպես միշտ, հիշողության կորուստներ է ունենում: Իսկ ավելի ստույգ՝ նրան այդպես է պետք:

Օրինակներ. «Հայկական ժամանակ», 2007 թվական. «...Կարմրուկ-կարմրախտի դեմ պատվաստումն առաջին անգամ է փորձարկվում Հայաստանում... Հայաստանի բժիշկները ներքին կարգով իրենց ազգականներին ու մտերիմներին հուշում են չթույլատրել իրենց երեխաներին պատվաստել... Ժողովրդի մեջ խուճապ է տիրում... »: «Հայկական ժամանակ», 2009 թվական. «...2009 թ. հուլիսի 15-ից հետո ծնված երեխաները պատվաստվելու են հնգավալենտ պատվաստանյութով... Այս պատվաստանյութն առնվազն Հայաստանում կիրառվելու է առաջին անգամ, ու փաստորեն` երկու ամիսն էլ դեռ չբոլորած նորածինների դեպքում...»:

Շարքը կարելի է շարունակել... Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը և նմանատիպ մյուս բոլոր ընդդիմադիրները «նախկին քրեաօլիգարխիկ հանցագործ ռեժիմի դեմ» պայքարել են բոլոր հնարավոր միջոցներով: Այսինքն, նման ռեժիմի պայմաններում հանրապետությունում բացառվում էր դրականը, մանավանդ, եթե դա ձրի է (օրինակ՝ պատվաստումները), և հետևաբար պետք է պայքարել դրա դեմ: Իսկ պատվաստումների թեման զգայուն հարց է, ընդ որում, ոչ միայն Հայաստանում: Հակաքարոզչությունը ունակ է զգալի իջեցնել պատվաստումների ընդգրկվածությունը, հավատը դրա արդյունավետության նկատմամբ կուտակվում է տարիներով, իսկ կասկածներ առաջացնելը շատ հեշտ է: ԽՍՀՄ-ի ժամանակ ամեն ինչ հեշտ էր՝ չկար հակաքարոզչություն տեղեկատվական հարթակներից, կային միայն կենցաղային խոսակցություններ: Անկախ Հայաստանում ամեն ինչ փոխվեց: Նախ՝ տեղեկատվական դաշտի ընդլայնումը նպաստեց կենցաղային խոսակցությունների հանրայնացմանը:

Երկրորդ հերթին՝ պատվաստումների ազգային օրացույցում նոր պատվաստումների ներդրումը (2001 թվականի վերջից՝ ՎՀԲ, 2007 թվականի վերջին՝ կարմրուկ-կարմրախտ մասսայական պատվաստում, 2009 թվականի վերջից՝ ՀԻԲ, 2012 թվականի վերջից՝ Ռոտարիքս, 2017 թվականից՝ «չարաբաստիկ» Գարդասիլը) նոր լիցք հաղորդեց «դավադրությունների տեսությունների» ջատագովներին. «…Հայի գենը ոչնչացնում են… մեր վրա փորձարկումներ են անում…իրենց չծախվող ապրանքն են մեր վրա ցխում…հանցագործ պաշտոնյաները դրա վրա փող են աշխատում…»:

Երրորդ հերթին պետությունը ունակ չեղավ ինչ-որ կերպ պայքարել հակաքարոզչության դեմ, չընդունվեցին այն քրեականացնող օրենքներ, չպատժվեց ոչ մի հակաքարոզիչ՝ ներառյալ բժիշկները (ի դեպ, նման բժիշկների թիվը քիչ չէ), պատշաճ կերպով չիրականացվեց քարոզչական աշխատանք և այլն: Իհարկե, այդ ամենում մեղավորություն ունեն նաև նախկին իշխանությունները, բայց նրանք գոնե ներկայումս այնպիսի հակաքարոզչություն չեն իրականացնում, ինչպես ընդդիմադիր եղած ժամանակ իրականացրել են ներկայիս իշխանության ներկայացուցիչները: Նետած բումերանգը հետ վերադառնալու էֆեկտ ունի…

Կան ոլորտներ, որոնք, ինչպես Փաշինյանն է նշել, «երկրի որակի նշանն են», բայց նա ինքն է ժամանակին իջեցրել այդ որակը, ընդ որում, այնքան, որ անգամ երկու վարչապետական ժամկետն էլ չի բավարարի դրան հասնելու համար»,-գրում է թերթը։

Մանրամասնրը՝ թերթի այսօրվա համարում։