Հնդկաստանում 1 օրում կորոնավիրուսով վարակվել է ռեկորդային՝ 401 հազար մարդ
Հնդկաստանում 24 ժամվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսային վարակի 401 993 նոր դեպք: Գրանցված այս թիվը նոր համաշխարհային ռեկորդ է: Երկրում համաճարակի ամբողջ ընթացքում COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 19 միլիոն 164 հազարի։
Հնդկաստանում կորոնավիրուսի հետ կապված մահացությունների թիվն օրական ավելացել է 3,523-ով՝ կազմելով 211 հազարի։ Հնդկաստանի առավել տուժած շրջաններն էին Մահարաշտրա, Կերալա, Կարնատակա, Ուտար Պրադեշ, Թամիլ Նադու նահանգները, ինչպես նաև Դելիի ազգային մայրաքաղաքային շրջանը:
Միայն Մահարաշտրա նահանգում օրական գրանցվում է վարակի 66 հազար դեպք։