Ճապոնիայում գրանցվել է 6,6 բալ ուժգնությամբ երկրաշարժ
Ճապոնիայի հյուսիս-արեւելքում՝Միյագի պերֆեկտուրայի տարածքում, 6,6 բալ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է NHK հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի գլխավոր օդերեւութաբանական վարչությունը:
Երկրաշարժի էպիկենտրոնը 60 կիլոմետր խորության վրա է։ Ավերածությունների և զոհերի մասին տվյալներ չկան։ Օդերևութաբանները հերքել են ցունամիի վտանգը։ Ցնցումները զգացվել են համեմատաբար երկար ժամանակ ՝ մոտ 30 վայրկյան:
«Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ում աշխատող մասնագետները հայտնում են, որ կայանում արտակարգ իրավիճակներ չեն գրանցվել: Ցնցումները զգացվել են երկրի 16 պերֆեկտուրաներում: