Սեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիՀայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու գործով ևս մեկ անձ է ձերբակալվելԶրահաբաճկոն, ինքնաձիգ, փամփուշտ. ՆԳՆ–ն հրապարակել է Եղվարդի ապօրինի հրաձգարանի կադրերը (տեսանյութ)
«Գրտնակով 5-6 անգամ խփի գլխին, չեմ գիտակցել՝ ինչ եմ անում». 20-ամյա Էդիկն անվրդով պատմում է, թե ինչպես է սպանել մորը (տեսանյութ)
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ահռելի միջոցներ են ստացել մարդիկ իրենց անարդյունք աշխատանքի համարՆոր ուժ չի նշանակում նոր անուն կամ թարմ ու ոչինչ չասող դեմք. նոր ուժը արդիական, առաջադիմական ու իրատեսական հայացքներն ու լուծումներն են. ԶաքարյանԻրանը հարվածներ է հասցրել Իրաքյան Քրդստանում գտնվող ռազմական օբյեկտներին Չարը միշտ չէ, որ ներկայանում է բացահայտ կերպով. հաճախ այն քողարկվում է բարեպաշտության, արդարության և նույնիսկ ճշմարտության լեզվով. Իսահակ ՍրբազանԿիևի վրա ռուսական հարձակման հետևանքով զոհերի թիվն աճել է. կա 100 վիրավորԻսպանիայում շոգից մահացել է արդեն ավելի քան 3800 մարդՓրկարարները հայտնաբերել են մոլորված երեխաներին․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումԳեղարքունիքի և Կոտայքի մարզերում մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինիԱդրբեջանը վերջ է դրել Ռուսաստանի տարածաշրջանային գերիշխանությանը Հարավային Կովկասում. Ուկրաինայի արտաքին հետախուզության Ինչպե՞ս է Կոնջորյանի եղբայրը լկտի հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցնում Նաիրի Հակոբյանի հասցեին. ՏԵՍԱՆՅՈՒԹ 18+Դավիթ Ամալյանը Հայաստանում և Ադրբեջանում ձերբակալված ու պահվող քաղբանտարկյալների մեկ տարբերություն է նշելԱյսօրվանից հայկական կաթնամթերքի համար ռուսական շուկան ամբողջությամբ փակվեց. Դավիթ Անանյան
Armat Media լրատվական գործակալության խուզարկությունն ապօրինի է ճանաչվել
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի մասին հաղորդումը փոխանցվել է ՔԿ. կադրեր՝ ծեծի դեպքի վայրից (տեսանյութ)Փրկարարները Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներին օգնություն են ցույց տվելՌուսաստանը ավիահարվածներ է հասցրել Զապորոժիեի, Սումիի և Դնեպրոպետրովսկի մարզերում. կան զոհեր և վիրավորներՈստիկանապետի նախկին խորհրդականն ուզում է ընդլայնել Արջուտի ոսկու հանքը ու պոչամբար կառուցել․ «Հետք»Այսօր և՛ Հայաստանի, և՛ Բաքվի բանտերում ազատազրկվում է մեր ողջ ժողովուրդը. Ավետիք ՉալաբյանԱյսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանի թիմակիցները նամակ փոխանցեցին ՀՀ-ում Իրանի դեսպանին (տեսանյութ)Իրազեկում․ Տավուշում գործարկվելու է էլեկտրական շչակՑավոք, այս քաղաքական հետապնդման մեջ ներգրավված են Իրանի քաղաքացիներ. դա չպետք է թույլ տրվի. Արման Աբովյան (տեսանյութ)Հրաձգություն ԱՄՆ-ի Սիեթել քաղաքում. կան զոհեր
Գագիկ Ծառուկյանի թիմակիցները նամակ են հանձնում ՀՀ-ում Իրանի դեսպանին. ուղիղ
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքով մեկ անձ ձերբակալվել է․ ՆԳՆ հաղորդում է ներկայացվել
Վազգեն Մնացականյանը Բաքվում՝ ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությանը առաջին հաղթանակն է տարելԱրտանիշ բնակավայրի մոտակայքում նավակը խափանվել է Սևանա լճում, նավակի վրա քաղաքացի կաԻրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին կոչով դիմել է «Հեզբոլլահ»-ինԻսակովի պողոտայում «Երեքնուկ» կամրջի վրա «Lexus»-ը վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս մահшցել էԴավիթ Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության օրակարգային հարցերըՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանն է` արդեն իններորդ տարին, այս մեկ նախադասությունն է նախորդ հինգ տարիների քաղաքական գնահատականը և ուղեցույցը. Արփինե ՀովհաննիսյանԵրևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել դատական ակտը չկատարելու համարԲաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ ԱբրահամյանՆվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը ԿոտայքումԻրանը կարող է հրթիռներով կամ անօդաչուներով հարվածել Կիևին
Ձեր բոլորի հոգսն իմ հոգսն է, ձեր ցավն իմ ցավն է. Գագիկ Ծառուկյանը դիմել է ձեռնարկությունների` աշխատանքից զրկված աշխատակիցներին
Լույս չի լինի մինչև ժամը 17:00-ըԱյսօր օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանովԳերմանիայում 1 եվրոյով վաճառում են XIX դարի գործարանՀրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկումԱվանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն (տեսանյութ)
Պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Ոգեշնչվում եմ բանտային պատերը ճեղքող ձեր բազում շնորհավորանքներից, ջերմ խոսքերից և ուշադրությունից. Արմեն Աշոտյան
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ. կա զnհ և տասնյակ տուժածներ
Վեդիում կրակոցներ արձակած 26-ամյա տղամարդը ձերբակալվել է
Թումանյան փողոցի շենքերից մեկի բնակարանի լոգարանում կшխված վիճակում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմին

Անվտանգության հարցը՝ մեկ շաբաթում. «Հենակետ»

«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հրապարակել է անվտանգության հարցերի վերաբերյալ նախորդ շաբաթվա ընթացքում մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող լուրերը.

«Ռազմագերիների, անհետ կորած զինծառայողների հետ կապված հարցերի մասին

Ապրիլի 24-ին Լոս Անջելեսում տեղի կոնգրեսական Ադամ Շիֆը հայտարարել է, թե Կոնգրեսում բանաձև է ներկայացրել` Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ազատելու Ամերիկյան պետության պահանջով:

Շիֆը հայտնել է նաև, որ իր այդ բանաձևն արդեն ստացել է երկկողմանի (դեմոկրատներից և հանրապետականներից) աջակցություն:

ՄԻՊ Արման Թաթոյանն ապրիլի 27-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսին:

Թաթոյանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությանը՝ նշելով, որ ադրբեջանական իշխանությունների պահվածքը կոպտորեն խախտում է միջազգային պահանջները՝ գերիներին ներկայացնելով «ահաբեկիչներ» կամ «դիվերսանտներ»:

Ապրիլի 29-ին դատախազությունը մանրամասներ է ներկայացրել պատերազմում Ադրբեջանի հանցագործությունների վերաբերյալ: Հանցագործությունների(ՀՀ օդային սահմանի հատում ԱԹՍ-ով, գերիների գլխատում և այլն) դեպքերի առթիվ հարուցվել է շուրջ 100 քրգործ: Որպես մեղադրյալ են ներգրավված վարձկան գրոհայիններ, ինչպես նաև Ադրբեջանի քաղաքացի հանդիսացող ընդհանուր 37 անձ, որոնցից 2-ը կալանավորված է, իսկ 35-ի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Ապրիլի 29-ին ԱԱԾ տնօրենի տեղակալ Սուրեն Մելքոնյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով գերիների հարցով ՀՀ ու Ադրբեջանի ԱԱԾ ղեկավարների հանդիպումներին, նշել է, որ այդ հանդիպումները պարբերաբար տեղի են ունենում՝ գերիների հարցին լուծում տալու համար։ Ըստ Մելքոնյանի՝ վերջին անգամ հանդիպումը եղել է մոտ մեկ ամիս առաջ, բայց դա չի նշանակում, որ կապը չկա։

Ապրիլի 30-ին ՄԻՊ Արման Թաթոյանը ճեպազրույցի ժամանակ նշել է, որ Ադրբեջանը հայ գերիների հարցով փորձում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը, փորձում է այս խնդիրը իրավականից դարձնել քաղաքական։

Ըստ նրա՝ դժվար է ասել, թե քաղաքական հարթությունում ինչ աշխատանք է տարվում, բայց իրավական առումով մեծ աշխատանք է տարվում՝ հայ գերիներին վերադարձնելու համար։

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը հայտնել է, որ Ֆրանսիան նախագահ Մակրոնի մակարդակով ներգրավվել է հայ ռազմագերիների ազատ արձակման գործում, ինչը, ըստ պաշտոնական Փարիզի, հրատապ լուծում պահանջող խնդիր է։

Դեսպանը մանրամասնել է՝ օրերս կայացած Մակրոն-Պուտին հեռախոսազրույցի պատճառներից մեկը հայ ռազմագերիների ազատ արձակման գործում առաջընթացի բացակայությունն է։

Ապրիլի 30-ին գերիների վերադարձի պահանջով ԱԺ շենքի դիմաց ակցիա է տեղի ունեցել։ ԱԺ-ից երթ է կատարվել դեպի ՀՀ-ում գտնվող մի շարք երկրների դեսպանատներ, որոնք ներկայացուցիչներին նույն պահանջով նամակներ են փոխանցել։ Բողոքի ակցիային են միացել նաև Շիրակի մարզի բնակիչ, պատերազմից հետո Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի դիրքերից գերեվարված պահեստազորայինների հարազատները։

Գլխավոր շտաբի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ

ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հաղորդման հիման վրա քրգործի հարուցումը մերժելու ՀՔԾ որոշման դեմ բողոք է ներկայացվել դատախազություն։

Հիշեցնենք, որ վարչական դատարանը վարույթ է ընդունել Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ու բավարարել միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին։ Դա ենթադրում է, որ Գասպարյանը պետք է պաշտոնավարեր մինչև սույն գործով դատարանի վերջնական որոշումը։ Իսկ Փաշինյանի կողմից Արտակ Դավթյանին իրավունքի ուժով ԳՇ նշանակելուց հետո Գասպարյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով քրեական գործ հարուցել վարչապետի և ՊՆ նախարարի կողմից առերևույթ պաշտոնեական լիազորությունների չարաշահման հատկանիշներով։ ՀՔԾ-ն նախապատրաստված նյութերի հիման վրա որոշում էր կայացրել քրգործ հարուցելը մերժելու մասին։

ՀՀ Քննչական կոմիտեից տեղեկանում ենք, որ ՀՀ ԶՈՒ պատրաստության գլխավոր վարչության պետ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի 3-րդ մասով։ Մակարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

Նշենք, որ ըստ մամուլի տեղեկությունների, Մակարյանը մեղադրվում է 60-հոգանոց զորքի անհետ կորելու համար:

Լրատվականներից մեկը, պարզաբանում ստանալու համար կապ է հաստատել Մակարյանի հետ, սակայն վերջինս հրաժարվել է որևէ հարցի պատասխանել։

Ապրիլի 29-ին ՀՀ վարչական դատարանը «Տիրան Խաչատրյանն ընդդեմ Արմեն Սարգսյանի» գործով որոշում է կայացրել ՊՆ նախարարին՝ որպես երրորդ անձ ներգրավելու մասին։

Նշենք, որ հայցվոր կողմը միջնորդություն էր ներկայացրել ՀՀ ՊՆ նախարարին՝ որպես երկրորդ պատասխանող ներգրավելու մասին, սակայն դատարանում չի առարկել՝ ՊՆ նախարարին որպես երրորդ անձ ներգրավվելուն։ Պատասխանող կողմը ևս չի առարկել՝ ՊՆ նախարարին որպես երրորդ անձ ներգրավելու միջնորդությանը։

Սյունիքի մասին

Շաբաթվա ընթացքում ԶԼՄ ներում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Սյունիքի մարզի Արավուս գյուղի հովիվին ադրբեջանցի զինծառայողները քաշքշել են և հարվածներ հացրել, ով անասուններին տարել էր արածեցնելու։

ՀՀ ՄԻՊ-ը հատուկ արձանագրել է, որ ադրբեջանցի զինծառայողների իրականացրածը հանցավոր ոտնձգություն է ՀՀ սահմանային բնակչի նկատմամբ և կրկին հաստատել է իր այն պնդումը, որ Սյունիքի շուրջ անվտանգության գոտու հրատապ անհրաժեշտություն կա։
Նույն ժամանակահատվածում սոցիալական ցանցերում տարածվեց նաև մի տեսանյութ, որում պնդում էր արվում, թե Սյունիքում հայկական կողմը միակողմանի ռազմավարական դիրքերը հանձնում է ադրբեջանական ուժերին։

ՊՆ-ն նշված տեղեկությունը բացարձակ սուտ է որակել։

ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը՝ անդրադառնալով Սյունիքի մարզում տիրող իրավիճակին, նշել է, թե չի կարող ասել, որ այս պահին այնտեղ անվտանգ է, քանի դեռ դելիմիտացիա չունենք, դեմարկացիա չունենք, պայմանագիր չունենք՝ սահմանի վերաբերյալ։ Ըստ նրա՝ ասել, որ միջադեպերը կանխված են և կկանխվեն՝ ֆանտաստիկայի ժանրից է։

Ինչ վերաբերում է չեզոք գոտուն, Մելքոնյանը նշել է, որ 520 կիլոմետրանոց շերտն ամեն պետություն իր տարածքի հաշվին է անում, հարևան տարածքի հաշվին՝ այդ շերտը չեն կառուցում։

Այլ թեմաներ

Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) հրապարակած զեկույցում նշվում է, որ 2019-ի համեմատ 2020 թվականին ՀՀ ռազմական ծախսերը նվազել են 2,6 տոկոսով․ նախորդ տարի ՀՀ-ում ռազմական ծախսերը կազմել են ՀՆԱ-ի 4,9 տոկոսը։ Ըստ զեկույցի՝ Հայաստանը դեռ շարունակում է մնալ աշխարհում ռազմական ամենամեծ ծախսեր ունեցող երկրների տասնյակում։

Հանրապետության նախագահը ապրիլի 23-ին ստորագրել է զինծառայության տարիքային շեմը բարձրացնելուն առնչվող օրենքը և մի շարք այլ օրենքներ:

ՀՀ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով առաջարկվում է համաներում հայտարարել մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ 27 տարին լրացած շարքային, 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի զինվորական ծառայությունից խուսափած և 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ: Առաջարկվում է համաներում հայտարարելով՝ քրեական գործի հարուցումը մերժել, հարուցված քրեական գործի վարույթը կարճել։

ՊՆ անցուդարձի մասին

ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով զոհված և «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված զինծառայողների և կամավորականների գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման աշխատանքներն իրականացվում են ՊՆ-ի կողմից հաստատված տիպային նախագծով՝ պետական բյուջեի միջոցների հաշվին:

ՊՆ-ն հայտնում է, որ մեր զինված ուժերը չեն մասնակցելու ՆԱՏՕ-ի «Defender Europe 21» զորավարժությանը:

ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, հայտնելով, որ ապրիլի 28-ին, ժամը 11.40-ի սահմաններում, ՀՀ պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում, N զորամասի պահպանության տեղամասում, ադրբեջանական Ալիբեյլի բնակավայրի կողմից խախտելով շփման գիծը, քաղաքացիական հագուստով 8-10 անձ անցել են միջդիրքային տարածք, իրենց հետ բերելով 30-40մ երկարությամբ խողովակներ, հավանաբար՝ նշված տարածքից մոտակա ադրբեջանական հենակետ ջուր հասցնելու նպատակով: Այնուհետև, նկատելով ՀՀ ԶՈՒ առաջապահ դիրքերի զինծառայողներին, քաղաքացիական հագուստով անձինք շտապ հեռացել են դեպի Ալիբեյլի բնակավայր՝ թողնելով խողովակները միջդիրքային տարածքում:

Շաբաթվա ընթացքում ՊՆ զորամիավորումների տարբեր զորամասերում անցկացվել են հրամանատարաշտաբային զորավարժություններ, շտաբային վարժանքներ, մարտավարական-մասնագիտական պարապմունքներ և այլն։

Նախորդ շաբաթների համեմատ անվտանգության ոլորտի վերաբերյալ լրատվական հոսքերը որոշակիորեն նվազել են, առավել շատ լուսաբանվել են ռազմագերիներին, անհետ կորած զինծառայողներին առնչվող խնդիրների մասին հրապարակումները»։