Աֆղանստանի արևելքում գտնվող ավիաբազայում տեղի ունեցած պայթյունից հետո 2 զինվոր է զոհվել․ կա 25 վիրավոր
Աֆղանստանի անվտանգության ուժերի երկու զինծառայող զոհվել են Աֆղանստանի արևելքում գտնվող ավիաբազայի մերձակայքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Եվս 25-ը վիրավորվել են։ Այս մասին հաղորդում է TOLOnews-ը:
Խոսքը Բաղրամի բազայի մասին է: Պայթյունը տեղի է ունեցել ուրբաթ գիշերը: Փետրվարի վերջին, Քաթարում կայացած արարողության ժամանակ, Միացյալ Նահանգների և Թալիբանի ներկայացուցիչները ստորագրեցին ավելի քան 18 տարվա հակամարտության առաջին խաղաղ համաձայնագիրը, որը նախատեսում է իսլամական հանրապետությունից օտարերկրյա զորքերի դուրսբերում 14 ամսվա ընթացքում։
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը նշել էր, որ ամերիկյան ուժերի դուրսբերումը երկրից տեղի կունենա մինչ սեպտեմբերի 11-ը։