Կայացավ «Ազգային անվտանգության ծառայության պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության անդրանիկ նիստը (լուսանկարներ)
Կայացավ «Ազգային անվտանգության ծառայության պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության անդրանիկ նիստը։ Այս մասին տեղեկանում ենք ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ից:
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հրաչյա Վազգենի Հարությունյանի հիշատակը:
Նիստի ընթացքում քննարկվեցին կառույցի ծրագրային խնդիրներին և մոտեցումներին առնչվող հարցեր, որոշվեցին առաջիկա անելիքները։