Կոտ դ' Իվուարում բեռնատարի և ավտոբուսի բախման հետևանքով 17 մարդ է զոհվել
Առնվազն 17 մարդ է զոհվել, ևս 14-ը վիրավորվել Կոտ դ 'Իվուարի կենտրոնական մասում բեռնատարի և միկրոավտոբուսի բախման հետևանքով։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով երկրի անվտանգության ծառայության աղբյուրներին:
Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել կիրակի կեսօրին:
Տուժածները հոսպիտալացվել են: Վթարի պատճառները դեռ պարզվում են: Այլ մանրամասներն դեռևս հայտնի չեն։