ԱՄՆ-ի վարչակազմը ծրագրում է փակել Գուանտանամոյի բանտը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հաստատել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի մտադրությունը՝ փակել Գուանտանամոյի ուղղիչ հիմնարկը: Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Պետքարտուղարը չի նշել Գուանտանամոյի բանտի փակման ժամանակացույցը:
Նախկինում հաղորդվում էր, որ Բայդենի վարչակազմը սկսել է Գուանտանամոյի բանտի ապագայի վերաբերյալ քաղաքականության վերանայման գործընթացը՝ նպատակ ունենալով փակել հաստատությունը: