Գեղամ Մանուկյանի որդուն կանչել է Քննչական կոմիտե
ՀՅԴ անդամները Սարգիս Կարապետյանին և Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանին այսօր կանչել է Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին՝ որպես մեղադրյալ ներգրավելու և մեղադրյալի կարգավիճակով հարցաքննվելու համար: Այս մասին տեղեկացնում են Կարապետյանն ու Մանուկյանն իրենց ֆեյսբուքյան էջերում:
«Մեր դուռը կրկին ծեծեցին։ Այս անգամ ծանուցագիրը հորս չէր հասցեագրված այլ ինձ։
Մի քանի անգամ առիթ ունեցել եմ նշելու հիմա էլ միտքս կրկնում եմ. մեզ քրեական հետապնդումներով ավելի եք մոտիվացնում այ, անՀայրենիք տականքներ։
Պայքարը շարունակվում է։
Հ.Գ ամոթ հետ նահանջողին»,- գրել է Տարոն Մանուկյանը:
