Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 145 և մահվան 12 դեպք
Մայիսի 3-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 217008 դեպք, որոնցից 200472-ն առողջացած, 4149-ը մահվան ելքով, այլ պատճառներով մահվան ելքերի թիվը՝ 1026 է: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11361 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 993612 թեստավորում: Երեկ կատարվել է 2585 թեստավորում։
Այսպիսով` մայիսի 3-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 145 նոր դեպք, 10 մարդ մահացել է։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։