Սեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիՀայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու գործով ևս մեկ անձ է ձերբակալվելԶրահաբաճկոն, ինքնաձիգ, փամփուշտ. ՆԳՆ–ն հրապարակել է Եղվարդի ապօրինի հրաձգարանի կադրերը (տեսանյութ)
«Գրտնակով 5-6 անգամ խփի գլխին, չեմ գիտակցել՝ ինչ եմ անում». 20-ամյա Էդիկն անվրդով պատմում է, թե ինչպես է սպանել մորը (տեսանյութ)
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ահռելի միջոցներ են ստացել մարդիկ իրենց անարդյունք աշխատանքի համարՆոր ուժ չի նշանակում նոր անուն կամ թարմ ու ոչինչ չասող դեմք. նոր ուժը արդիական, առաջադիմական ու իրատեսական հայացքներն ու լուծումներն են. ԶաքարյանԻրանը հարվածներ է հասցրել Իրաքյան Քրդստանում գտնվող ռազմական օբյեկտներին Չարը միշտ չէ, որ ներկայանում է բացահայտ կերպով. հաճախ այն քողարկվում է բարեպաշտության, արդարության և նույնիսկ ճշմարտության լեզվով. Իսահակ ՍրբազանԿիևի վրա ռուսական հարձակման հետևանքով զոհերի թիվն աճել է. կա 100 վիրավորԻսպանիայում շոգից մահացել է արդեն ավելի քան 3800 մարդՓրկարարները հայտնաբերել են մոլորված երեխաներին․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումԳեղարքունիքի և Կոտայքի մարզերում մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինիԱդրբեջանը վերջ է դրել Ռուսաստանի տարածաշրջանային գերիշխանությանը Հարավային Կովկասում. Ուկրաինայի արտաքին հետախուզության Ինչպե՞ս է Կոնջորյանի եղբայրը լկտի հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցնում Նաիրի Հակոբյանի հասցեին. ՏԵՍԱՆՅՈՒԹ 18+Դավիթ Ամալյանը Հայաստանում և Ադրբեջանում ձերբակալված ու պահվող քաղբանտարկյալների մեկ տարբերություն է նշելԱյսօրվանից հայկական կաթնամթերքի համար ռուսական շուկան ամբողջությամբ փակվեց. Դավիթ Անանյան
Armat Media լրատվական գործակալության խուզարկությունն ապօրինի է ճանաչվել
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի մասին հաղորդումը փոխանցվել է ՔԿ. կադրեր՝ ծեծի դեպքի վայրից (տեսանյութ)Փրկարարները Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներին օգնություն են ցույց տվելՌուսաստանը ավիահարվածներ է հասցրել Զապորոժիեի, Սումիի և Դնեպրոպետրովսկի մարզերում. կան զոհեր և վիրավորներՈստիկանապետի նախկին խորհրդականն ուզում է ընդլայնել Արջուտի ոսկու հանքը ու պոչամբար կառուցել․ «Հետք»Այսօր և՛ Հայաստանի, և՛ Բաքվի բանտերում ազատազրկվում է մեր ողջ ժողովուրդը. Ավետիք ՉալաբյանԱյսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանի թիմակիցները նամակ փոխանցեցին ՀՀ-ում Իրանի դեսպանին (տեսանյութ)Իրազեկում․ Տավուշում գործարկվելու է էլեկտրական շչակՑավոք, այս քաղաքական հետապնդման մեջ ներգրավված են Իրանի քաղաքացիներ. դա չպետք է թույլ տրվի. Արման Աբովյան (տեսանյութ)Հրաձգություն ԱՄՆ-ի Սիեթել քաղաքում. կան զոհեր
Գագիկ Ծառուկյանի թիմակիցները նամակ են հանձնում ՀՀ-ում Իրանի դեսպանին. ուղիղ
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքով մեկ անձ ձերբակալվել է․ ՆԳՆ հաղորդում է ներկայացվել
Վազգեն Մնացականյանը Բաքվում՝ ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությանը առաջին հաղթանակն է տարելԱրտանիշ բնակավայրի մոտակայքում նավակը խափանվել է Սևանա լճում, նավակի վրա քաղաքացի կաԻրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին կոչով դիմել է «Հեզբոլլահ»-ինԻսակովի պողոտայում «Երեքնուկ» կամրջի վրա «Lexus»-ը վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս մահшցել էԴավիթ Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության օրակարգային հարցերըՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանն է` արդեն իններորդ տարին, այս մեկ նախադասությունն է նախորդ հինգ տարիների քաղաքական գնահատականը և ուղեցույցը. Արփինե ՀովհաննիսյանԵրևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել դատական ակտը չկատարելու համարԲաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ ԱբրահամյանՆվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը ԿոտայքումԻրանը կարող է հրթիռներով կամ անօդաչուներով հարվածել Կիևին
Ձեր բոլորի հոգսն իմ հոգսն է, ձեր ցավն իմ ցավն է. Գագիկ Ծառուկյանը դիմել է ձեռնարկությունների` աշխատանքից զրկված աշխատակիցներին
Լույս չի լինի մինչև ժամը 17:00-ըԱյսօր օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանովԳերմանիայում 1 եվրոյով վաճառում են XIX դարի գործարանՀրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկումԱվանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն (տեսանյութ)
Պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Ոգեշնչվում եմ բանտային պատերը ճեղքող ձեր բազում շնորհավորանքներից, ջերմ խոսքերից և ուշադրությունից. Արմեն Աշոտյան
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ. կա զnհ և տասնյակ տուժածներ
Վեդիում կրակոցներ արձակած 26-ամյա տղամարդը ձերբակալվել է
Թումանյան փողոցի շենքերից մեկի բնակարանի լոգարանում կшխված վիճակում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմին

ՀՀ-ի ու Արցախի իշխանություններն այսօր կոնսեսուս են ձևավորել, որ ՀՀ-ի համար Արցախի թեման փակ է. Տիգրան Աբրահամյան

Արցախի ԱԺ նախագահը նախօրեին արձագանքել է Ադրբեջանի դեմոկրատիայի և մարդու իրավունքների ինստիտուտի ղեկավարի՝ թվիթերյան էջում կատարած գրառմանը, որում վերջինս նշել էր, որ հունիսին Ստեփանակերտն անցնելու է զորքերի վերահսկողության տակ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի տնօրեն Տիգրան Աբրահամյանը: 

«Նպատակ չունեմ անդրադառնալու ադրբեջանական ՀԿ-ին խորհրդարանի նախագահի մակարդակով արձագանքելուն կամ երեկվանից քննարկվող «ուղղահայացի» մասին թեմային: Ինձ այս հայտարարության մեջ այլ բան է մտահոգում:

Արթուր Թովմասյանն իր հայտարարությունում ընդգծում է՝ «այսօր Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը ռուս խաղաղապահ ուժերն ու Արցախի բանակն են»։
Հայաստանի ու Արցախի իշխանություններն այսօր կոնսեսուս են ձևավորել առ այն, որ Հայաստանի համար Արցախի թեման փակ է, իսկ Հայաստանի՝ «ձեռքեր լվանալը»՝ օրինաչափություն:

Արցախն արձանագրում է առկա տխուր իրականությունը:

Զուտ մարդկային առումով պարոն Թովմասյանին լավ եմ հասկանում՝ այս ձևակերպումը պատահական չի արվել և արդյունք է Հայաստանի ու Արցախի իշխանությունների վերջին շրջանի երկխոսության և դրանից բխող հետևանքների:

Չեմ էլ կարծում, որ Արցախում գտնվի մի մարդ, ով Հայաստանի՝ Արցախի անվտանգության երաշխավորի առաքելությունից հրաժարվելը նորմալ կամ բնական կդիտարկի:

Այլ բան է, որ Հայաստանի գործող իշխանությունները ինչպես այս, այնպես էլ՝ մեր ժողովրդի համար օրակարգային համարվող այլ հարցերից վաղուց հրաժարվել են:

ԱԺ նախագահի այս հայտարարության մեջ նույնիսկ ներքին ցավ եմ տեսնում, որն արձանագրում է, որ Հայաստանն այս գործընթացում այլևս չկա, իսկ Արցախին մենակ է թողել, ինչը 2020-ի ողբերգության հաջորդ փուլի ամրագրումն է:

Այնուհանդերձ, ի հեճուկս Հայաստանի կամ երրորդ երկրների տարբեր ուժերի, չեմ կարող չարձանագրել, որ անկախ Հայաստանի այսօրվա իշխանությունների վարած քաղաքականությունից, Հայաստանում ու Սփյուռքում կան մեծ թվով մարդիկ, ովքեր իրենց համարում են Արցախի անմնացորդ մասնիկը, պատասխանատվություն են կրում Արցախի վաղվա օրվա համար:

Ըստ այդմ՝ որքան էլ այսօրվա, վաղվա կամ մյուս օրվա կառավարությունները հրաժարվեն Արցախի անվտանգության ապահովման իրենց պատմական դերակատարությունից, միշտ էլ մեր հանրության մեջ կգտնվեն անհատներ, խմբեր, ուժեր, ովքեր արտաքին սպառնալիքի դեպքում կլինեն Արցախում և իրենց դերակատարությունը կունենան Արցախի և Արցախում ապրող մեր հայրենակիցների պաշտպանության ապահովման գործում»,-գրել է Աբրահամյանը: