Մենք հավաքվել ենք՝ ի կատար ածելու այն պայմանավորվածությունը, որ ձեռք է բերվել ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ. Փաշինյան
Եթե պայմանավորվածությունները խախտելու փորձեր լինեն, մենք ունենք պատրաստ լուծում՝ «Իմ քայլը» խմբակցությունը կընտրի վարչապետ: Այս մասին քիչ առաջ ԱԺ հատուկ նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ ԱԺ-ն հատուկ նիստ է հրավիրել, որի օրակարգում վարչապետի ընտրության հարցն է:
Փաշինյանն իր ելույթում նաև նշեց. «Մենք հավաքվել ենք, որ ի կատար ածենք այն պայմանավորվածությունը, որը ձեռք է բերվել խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ:
Մինչ այդ քննարկումներ են եղել ՀՀ նախագահի հետ, և ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ հունիսի 20-ին անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ»: