Ոչ մի կայացած ինստիտուտ չկար․ միակ կայացած ինստիտուտը կոռուպցիան էր, այն էլ մենք եկանք, քանդուքար արեցինք․ Փաշինյան
Ինչպես արդեն տեղեկացրել էինք Ազգային ժողովում ընթաբում է հատուկ նիստը, որի օրակարգում վարչապետի ընտրության հարցն:
ՀՀ վարչապետի պաշտանոկատար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադառնալով Սահմանադրության փոփոխությանը, նշեց. «Անձնավորված սահմանադրական փոփոխությունները լավ բան չեն: 2018 թվականին առաջարկ եղել է, որ մենք Սահմանադրություն փոխենք, բայց ես այդ օրակարգին չեմ համաձայնվել, մի պարզ պատճառով, որովհետև դա միանգամից մեկնաբանվելու էր հերթական անձնավորված սահմանադրական փոփոխությունը»:
Փաշինյանի խոսքով՝ այսօրվա խնդիրները, որոնց իրենք բախվում են, կապված են նախկինում չկայացած ինստիտուտների հետ:
«Մեր այսօրվա խնդիրներն ինչի՞ հետ են կապված, որ 30 տարի հետո պարզվեց, որ մեր երկրում ոչ մի կայացած ինստիտուտ չկա, սա մեր մեծագույն խնդիրն է։ Մի կայացած ինստիտուտ կար, դա կոռուպցիան էր, այն էլ մենք եկանք քանդուքար արեցինք»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։