Ես չեմ ասի պատվաստանյութի անունը, որով պատվաստվել եմ. Նիկոլ Փաշինյան
Ես չեմ ասի էն պատվաստանյութի անունը, որով պատվաստվել եմ, կարող եմ ասել, որ մեր փոխվարչապետերից մեկը պաստվաստվել է AstraZeneca-ով, մյուսը՝ կպատվաստվի Sputnik V-ով, հույս ունեմ՝ Ազգային ժողովի նախագահությունից ինչ-որ մեկն էլ կպատվաստվի չինական պատվաստանյութով, որը մենք ունենք: Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստում ասաց ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Covid-19-ի դեմ պատվաստանյութերի մասին:
Չինական պատվաստանյութով ԱԺ նախագահության հավանական պատվաստման մասին խոսելու պահին Փաշինյանը ծիծաղեց, որից հետո Աժ դահլիճում աղմուկ բարձրացավ:
«Հարգելիներս, ես ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ եթե մեր Առողջապահության նախարարությունը, մեր՝ համաճարակների կանխարգելման համապատասխան մարմինները որևէ պատվաստանյութ թույլ են տվել, որ մտնի շրջանառության մեջ, խնդրում եմ՝ էդ դիսկուրսից դուրս գալ: Բոլոր էդ պատվաստանյութերը լավ պատվաստանյութեր են: Ասում եմ՝ մեր փոխվարչապետերից մեկը Sputnik-V-ով է պատվաստվում, մյուսը՝ Astra Zeneca-ով»,- ասաց Փաշինյանը: