ՀՀ-ում իշխանությունը չի կարող փոխվել. Փաշինյան
ԱԺ-ում ընթացող հատուկ նիստի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պետք է պատրաստվել անվտանգության ապահովմանն ու տարածաշրջանային կայունությանը:
«Ուզում եմ, որ ճիշտ արձանագրենք գլոբալ պրոցեսները։ Օրինակ՝ երբ ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից այնպիսի հայտարարություններ են հնչում, որոնք ողջունում ենք, դրանք հնչում են տարածաշրջանում անվտանգություն և կայունություն ապահովելու համար։ Այդ հայտարարությունները չեն հնչում տարածաշրջանը բորբոքելու համար։ Հայաստանի նախկին ղեկավարները Հայաստանին մեղադրում են պատերազմ բորբոքելու մեջ»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։
Վերջինիս խոսքով՝ ՀՀ-ում իշխանությունը չի կարող փոխվել, որովհետև իշխանությունը 2018 թվականից պատկանում է ժողովրդին:
«Այսինքն ի՞նչ, ժողովուրդը Հայաստանում իշխանություն չի ունենալու՞։ Բացառված է. հանկարծ մտքներովդ էլ չանցնի»,-հայտարարեց Փաշինյանը։