Մեկը հասկացա՞վ, թե ինչու 2018-ին ներվեցին ՃՏՊ տուգանքները, ընդհանուր՝ 13 միլիարդ դրամի չափով. Մխիթարյան
Հիմա 2 հարց տամ, որի մասին հաստատ մոռացել եք: Մեկը հասկացա՞վ` ինչու համապետական հաճախականությունից զրկեցին Հ2 հեռուստաալիքը: Ալիք, որը ցուցադրում էր աշխարհի ամենավարկանիշային Անգլիայի ֆուտբոլի առաջնությունը, ցերեկվա եթերի բոլոր ժամանակների բարձր վարկանիշ ունեցող «Չէին սպասումը», ալիք, որը առաջինն է անցել միմիայն լիցենզիոն գեղարվեստական ֆիլմեր ցույց տալուն ու ընդհանրապես, ալիք, որը ուներ և լրատվություն, և վերլուծություն և այլն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը:
«Մեկը հասկացա՞վ, թե ինչու 2018-ին ներվեցին ՃՏՊ տուգանքները. ընդանուր 13 միլիարդ դրամի, այսինքն՝ մոտ 26 միլիոն դոլարի չափով:
Կոնկրետ ո՞ր հիմնավորվամբ: Որ չէին մուծո՞ւմ: Դուք ապո՞ւշ եք: Այսինքն՝ 2020-ի ապրիլին ընդամենը մի ամիս կոմունալները չմուծելու համար հիստերիա դրած պոպուլիստը 2018-ին հանգիստ հեչ արեց 26 միլիոն դոլար, որ դեկտեմբերին իրեն ձայներ ապահովեր:
Ընտրակաշառքը պոզով-պոչով չի լինում:
Մտածեք սրա մասին: Ամեն առավոտ 2 թեթև հիշեցում կանեմ:
#երկիր_թե_տաբոռ
#թավշյա_թշվառները»,-գրել է Մխիթարյանը: