Ականի պայթյուն Աֆղանստանում․ վիրավորվել է 13 խաղաղ բնակիչ
Առնվազն 13 խաղաղ բնակիչ է վիրավորվել ականի պայթյունի հետևանքով՝ Աֆղանստանի արևմտյան շրջանի Ֆարահ նահանգում։ Այս մասին հաղորդում է Ariana News տեղական հեռուստակայանը՝ վկայակոչելով անանուն աղբյուրներին։
Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Ֆարահ քաղաքում: Զինյալները պայթեցրել են ճամփեզրին տեղադրված ականը։ Թիրախը եղել է նահանգի անվտանգության ծառայության պետի տեղակալի ավտոշարասյունը:
Այնուամենայնիվ, պայթյունի արդյունքում վիրավորվել է 13 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երեխաներ: Դեպքի հետ կապված այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։