Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

Ո՞ւմ իշխանության մասին է խոսում Փաշինյանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանն ասել է. «Իրենց թվում է, թե власть меняется: Հայաստանում իշխանություն չի փոխվելու»: Իհարկե, նա հետո կասի, թե նկատի է ունեցել, որ Սահմանադրությամբ իշխանությունը Հայաստանում պատկանում է ժողովրդին, որ իրենք 2018-ին այդ իշխանությունը վերադարձրել են ժողովրդին և այլն, և այլն, սակայն դրանից իրականությունը չի փոխվում:

Մարդուն պետք էր հայտարարել, թե «Հայաստանում իշխանություն չի փոխվելու», և նա հայտարարեց: Թե ինչ կոնտեքստով, երկրորդական է: Իրավունք ունի՞ նման հույսեր ունենալ Նիկոլ Փաշինյանը: Զուտ վարկանիշի տեսակետից, նաև հաշվի առնելով առկա իրողությունները, բնականաբար՝ ոչ: Սակայն, եթե նկատի ունենանք, որ խայտառակ կապիտուլ յացիայից, Արցախի 75 տոկոսի կորստից, հազարավոր զոհերի պատճառ դառնալուց հետո նա շարունակում է պաշտոնավարել, ապա՝ գուցե թե՝ այո:

Ի վերջո, նրան այս ընթացքում հաջողվել է ոչ միայն պահպանել աթոռը, այլև ամեն ինչ անել՝ հանրության մի որոշակի հատվածի շրջանում կարճ ժամկետում մոռացնել Արցախի խնդիրը, զոհերի առկայությունը, այն, որ Հայաստանը միշտ եղել է Արցախի անվտանգության երաշխավոր, իսկ այսօր նույնիսկ ինքն իր անվտանգության երաշխավոր հազիվ կարողանա լինել: Նույնիսկ Արցախի ԱԺ նախագահն է ասում, որ «այսօր Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը ռուս խաղաղապահ ուժերն ու Արցախի բանակն են»: Խոսուն ձևակերպում է, անշուշտ: Վերջապես, ամենակարևոր հարցը. ի՞նչ ժողովրդի իշխանության մասին է խոսում Փաշինյանը: Այն ժողովրդի, որի մասին ասում էր՝ «իրենց դուռն է, կուզեն, կջարդեն», հետո նույն այդ ժողովրդին ուժայիններով ճնշո՞ւմ են բողոքի ակցիա անելու համար:

Այն ժողովրդի, որի հետ բոլոր կարևոր հարցերը խոստանում էր քննարկել, բայց նույն այդ ժողովրդի թիկունքում գաղտնի կապիտուլ յացիոն փաստաթուղթ ստորագրե՞ց: Այն ժողովրդի, որին խոստանում էր բարեկեցություն, բայց նույն ժողովրդի հաշվին միլիոններով պարգևավճար է բաժանո՞ւմ իր թիմին: Ցանկը հատորներով կարելի է շարունակել: Այդուամենայնիվ, երևի թե մի հարցում Նիկոլը ճիշտ է. ժողովրդի իշխանությունն անխախտ է: Ուղղակի ժողովուրդն իր իշխանությունն իրացնելու համար պատվիրակման հարցում 2018-ի սխալները կրկնելու իրավունքն այլևս չունի: Ավելի ստույգ՝ այդպիսի ռեսուրս այլևս չունի մեր երկիրը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: