NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

Սպասվող ընտրությունների ներքաղաքական բնութագրիչներն ու ընդդիմության առաջնային անելիքները․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. 

«Ընտրությունների անցկացման թեման ներկայումս դարձել է ներքաղաքական օրակարգի գլխավոր հարցը։ Այն դեպքում, երբ երկիրն աղետալի հանգրվանի հասցրած ղեկավարը ոչ մի կերպ ցանկություն չունի իր կամքով հեռանալ, ապա նրան հեռացնելու ճանապարհներից մեկն էլ ընտրություններն են։ Իսկ դա ընդդիմության պայքարի ու հանրային պահանջի բյուրեղացման արդյունք է։ Չէ՞ որ, եթե ամեն ինչ իշխանությունների ցանկացածով ընթանար, նրանք ոչ մի դեպքում չէին համաձայնի ընտրությունների անցկացման տարբերակին, ինչպես մեկ անգամ եղավ, և նրանք փորձեցին հիմնավորել, թե ընտրությունների անցկացման համար հանրային պահանջ չկա։

Հիմա ամեն ինչ ձախողած Փաշինյանը, համաձայնելով ընտրությունների անցկացման տարբերակին, ամեն ինչ անելու է, որ վերարտադրվի, երկարաձգի իր պաշտոնավարումը, քանի որ այլընտրանքը լինելու է քաղաքական լուսանցքում հայտնվելը, որի դեպքում շատ արագ հասնելու է պատասխանատվության ենթարկվելու պահը։ Եվ ստանձնելով ընտրությունների կազմակերպման գործը՝ նա, ամենայն հավանականությամբ, գործի կդնի վարչական ռեսուրսն իր ողջ ծավալով։ Դրա հետ մեկտեղ, ընտրությունների մոտենալուն զուգահեռ կօգտագործվեն ուժային կառույցների ունեցած հնարավորությունները՝ քաղաքական մրցակիցներին ճնշելու և նրանց ներկայացուցիչների վրա գործեր կարելու համար, որպեսզի այդ մարդկանց հանրության առաջ սևացնեն, վարկաբեկեն ու շոու սարքեն։ Իսկ ընտրություններից հետո շատ հանգիստ կարող է պարզվել, որ այդ մեղադրանքներն անհիմն էին, ինչպես եղել է հիմնական դեպքերում։

Մյուս կողմից էլ՝ իշխանությունը կարող է տարբեր մարդկանց կաշառել ցուցակներում ընդգրկելու, պաշտոնների նշանակելու ու այլ խոստումներով։ Իսկ վերջին տարբերակն էլ մնում է ընտրությունների կեղծումը, որը առավել քան հավանական է՝ հաշվի առնելով հանրային տրամադրությունների կտրուկ փոփոխությունը։ Լավ, այդ դեպքում որո՞նք են լինելու ընդդիմության անելիքները։ Նրանց համար թերևս առաջնայինը պետք է լինի, ի տարբերություն իշխանությունների, ազնիվ գտնվել հանրության առջև և ներկայացնել իրական տեսլական, թե ինչպիսի մարտավարական և ռազմավարական քայլերի միջոցով է հնարավոր դուրս գալ այս ճգնաժամային իրավիճակից։ Մյուս կողմից` ընդդիմադիր ուժերին պետք է միավորի իշխանափոխության նպատակը, որպեսզի իշխանություններին չհաջողվի պառակտում մտցնել ընդդիմության շարքերում, ինչպես, օրինակ՝ հիմա իշխանական քարոզչական թեմաներից մեկն է դարձել այն, թե իբր ընդդիմությունը աջակցություն չունի հանրության շրջանում, անգամ 17 կուսակցությունների ֆորմատը չկարողացավ էֆեկտիվ աշխատել և շուտով դադարեց գործելուց, և այլն։

Ուստի արդյունքի հասնելու համար ընդդիմադիր ուժերը չպետք է պայքարեն միմյանց դեմ կամ խճճվեն մանր հարցերի ու տարաձայնությունների մեջ։ Իսկ երբ իշխանությունները կտեսնեն, որ ընդդիմությունը ամուր կանգնած է իր դիրքերում, և իրենց կողմից ընդդիմադիր դաշտ գործուղված կեղծ ընդդիմադիրների քողարկված դեմքը բացահայտված է, ստիպված կլինեն հաշվի նստել իրական ընդդիմության կշռի հետ։

Բացի այդ, հավաքական ընդդիմության ջանքերի արդյունքում քաղաքական հարթակ կարող է ներմուծվել բոլորովին նոր բովանդակություն, որը հիմնված կլինի ոչ թե պոպուլիզմի, այլ իրական փաստերի, իրողությունների ու դրանց տրված անաչառ գնահատականների վրա, որը թույլ չի տա գործի դնել փոխադարձ մեղադրանքների ու վիրավորանքների գործելակերպը։

Մի տակտիկա, որն իշխանությունները կիրառել են քաղաքական դաշտը ներկաների ու նախկինների, սևերի ու սպիտակների բաժանելու իրենց ավանդական գործելակերպում, որի միջոցով հնարավորություն են ստացել էմոցիաներ բորբոքել ու արդյունքում ատելության և թշնամանքի հողի վրա դիվիդենտներ շահել։ Ընդդիմադիր ուժերը հանրության առաջ մեծ առաքելություն են ստանձնել, իսկ դա ենթադրում է, որ նրանք պայքարը պետք է կառուցեն ինտելեկտուալ դաշտում ու չպետք է իրենց շռայլություն թույլ տան տրվել սադրանքների և իջնել այսօրվա իշխանությունների ցածրագույն մակարդակին։

Բացի այդ, ընդդիմությունը պետք է հետևողական լինի այն հարցում, որպեսզի թույլ չտա, որ իշխանությունները վերազանցեն իրենց լիազորությունները և ապօրինի քայլերի դիմեն։ Ամեն դեպքում, լայնախոհ քայլերի արդյունքում է հնարավոր հասնել գլխավոր նպատակին, այն է՝ հեռացնել երկրի համար պատուհաս դարձած իշխանություններին, այլապես առավել աղետալի իրավիճակում ենք հայտնվելու։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: