Պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանը ձեռնպահ է մնացել ապրիլի 25-ի իր հրաժարականի դիմումն անձամբ ստորագրելուց. Էդգար Ղազարյան
Նոր ուշագրավ բացահայտումներ։ 2021 թվականի մայիսի 3-ին Հանրապետության նախագահի աշխատակազմից ծավալուն և հիմնավոր պատասխան եմ ստացել՝ վարչապետի պաշտոնից Նիկոլ Փաշինյանի 2018 և 2021 թվականների հրաժարականների մասին, որի համար հայտնում եմ իմ շնորհակալությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:
«Պարզվում է Նիկոլ Փաշինյանը ձեռնպահ է մնացել 2021 թվականի ապրիլի 25-ի իր հրաժարականի դիմումն անձամբ ստորագրելուց։
Այս և այլ ուշագրավ մանրամասների մասին կխոսենք այսօր, 2021 թվականի մայիսի 4-ին ժամը 15․00-ին Հանրապետության հրապարակում՝ ՀՀ նախկին վարչապետի հետ ենթադրյալ հանդիպման ժամանակ։
Ցանկացողները կարող են այդ ժամին լինել Հանրապետության հրապարակում կամ հետևել մեզ ֆեյսբուք սոցիալական ցանցի իմ էջի միջոցով»,-գրել է Ղազարյանը։