Կամրջի փլուզում` Մեքսիկայում. կա 15 զոհ և 70 վիրավոր
Մեխիկոյի քաղաքապետ Կլաուդիա Շեյնբաումը հաստատել է մետրոյի կամրջի փլուզման հետևանքով 15 մարդու մահվան մասին տեղեկությունը: Նշվում է, որ աշխատանքներ է տարվում զոհերի ինքնությունը պարզելու ուղղությամբ ՝ նրանց ընտանիքներին տեղեկատվություն տրամադրելու համար:
Շեյնբաումը հավելել է, որ այս պահին հայտնի է 70 վիրավորի մասին, որոնցից 34-ը հոսպիտալացվել է:
Վթարը տեղի է ունեցել Մեխիկոյի հարավ-արևելքում` Օլիվոս և Տեսոնկո կայարանների մոտ: Կամուրջի փլուզման պահին կամրջի տակ եղել են մեքենաներ:Տեղում որոնողական աշխատանքները շարունակվում են: