Նոր ուժ չի նշանակում նոր անուն կամ թարմ ու ոչինչ չասող դեմք. նոր ուժը արդիական, առաջադիմական ու իրատեսական հայացքներն ու լուծումներն են. ԶաքարյանԻրանը հարվածներ է հասցրել Իրաքյան Քրդստանում գտնվող ռազմական օբյեկտներին Չարը միշտ չէ, որ ներկայանում է բացահայտ կերպով. հաճախ այն քողարկվում է բարեպաշտության, արդարության և նույնիսկ ճշմարտության լեզվով. Իսահակ ՍրբազանԿիևի վրա ռուսական հարձակման հետևանքով զոհերի թիվն աճել է. կա 100 վիրավորԻսպանիայում շոգից մահացել է արդեն ավելի քան 3800 մարդՓրկարարները հայտնաբերել են մոլորված երեխաներին․ նրանց կյանքին վտանգ չի սպառնումԳեղարքունիքի և Կոտայքի մարզերում մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինիԱդրբեջանը վերջ է դրել Ռուսաստանի տարածաշրջանային գերիշխանությանը Հարավային Կովկասում. Ուկրաինայի արտաքին հետախուզության Ինչպե՞ս է Կոնջորյանի եղբայրը լկտի հայհոյանքներ ու սպառնալիքներ հնչեցնում Նաիրի Հակոբյանի հասցեին. ՏԵՍԱՆՅՈՒԹ 18+Դավիթ Ամալյանը Հայաստանում և Ադրբեջանում ձերբակալված ու պահվող քաղբանտարկյալների մեկ տարբերություն է նշելԱյսօրվանից հայկական կաթնամթերքի համար ռուսական շուկան ամբողջությամբ փակվեց. Դավիթ Անանյան
Armat Media լրատվական գործակալության խուզարկությունն ապօրինի է ճանաչվել
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի մասին հաղորդումը փոխանցվել է ՔԿ. կադրեր՝ ծեծի դեպքի վայրից (տեսանյութ)Փրկարարները Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներին օգնություն են ցույց տվելՌուսաստանը ավիահարվածներ է հասցրել Զապորոժիեի, Սումիի և Դնեպրոպետրովսկի մարզերում. կան զոհեր և վիրավորներՈստիկանապետի նախկին խորհրդականն ուզում է ընդլայնել Արջուտի ոսկու հանքը ու պոչամբար կառուցել․ «Հետք»Այսօր և՛ Հայաստանի, և՛ Բաքվի բանտերում ազատազրկվում է մեր ողջ ժողովուրդը. Ավետիք ՉալաբյանԱյսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ (տեսանյութ)Գագիկ Ծառուկյանի թիմակիցները նամակ փոխանցեցին ՀՀ-ում Իրանի դեսպանին (տեսանյութ)Իրազեկում․ Տավուշում գործարկվելու է էլեկտրական շչակՑավոք, այս քաղաքական հետապնդման մեջ ներգրավված են Իրանի քաղաքացիներ. դա չպետք է թույլ տրվի. Արման Աբովյան (տեսանյութ)Հրաձգություն ԱՄՆ-ի Սիեթել քաղաքում. կան զոհեր
Գագիկ Ծառուկյանի թիմակիցները նամակ են հանձնում ՀՀ-ում Իրանի դեսպանին. ուղիղ
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի դեպքով մեկ անձ ձերբակալվել է․ ՆԳՆ հաղորդում է ներկայացվել
Վազգեն Մնացականյանը Բաքվում՝ ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությանը առաջին հաղթանակն է տարելԱրտանիշ բնակավայրի մոտակայքում նավակը խափանվել է Սևանա լճում, նավակի վրա քաղաքացի կաԻրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին կոչով դիմել է «Հեզբոլլահ»-ինԻսակովի պողոտայում «Երեքնուկ» կամրջի վրա «Lexus»-ը վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս մահшցել էԴավիթ Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության օրակարգային հարցերըՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանն է` արդեն իններորդ տարին, այս մեկ նախադասությունն է նախորդ հինգ տարիների քաղաքական գնահատականը և ուղեցույցը. Արփինե ՀովհաննիսյանԵրևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել դատական ակտը չկատարելու համարԲաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ ԱբրահամյանՆվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ ՆԳ նախարարն ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը ԿոտայքումԻրանը կարող է հրթիռներով կամ անօդաչուներով հարվածել Կիևին
Ձեր բոլորի հոգսն իմ հոգսն է, ձեր ցավն իմ ցավն է. Գագիկ Ծառուկյանը դիմել է ձեռնարկությունների` աշխատանքից զրկված աշխատակիցներին
Լույս չի լինի մինչև ժամը 17:00-ըԱյսօր օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանովԳերմանիայում 1 եվրոյով վաճառում են XIX դարի գործարանՀրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկումԱվանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն (տեսանյութ)
Պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
Ոգեշնչվում եմ բանտային պատերը ճեղքող ձեր բազում շնորհավորանքներից, ջերմ խոսքերից և ուշադրությունից. Արմեն Աշոտյան
Բեռլինում ԼԳԲՏ փրայդի ժամանակ ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ. կա զnհ և տասնյակ տուժածներ
Վեդիում կրակոցներ արձակած 26-ամյա տղամարդը ձերբակալվել է
Թումանյան փողոցի շենքերից մեկի բնակարանի լոգարանում կшխված վիճակում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմին
Նոր մանրամասներ Արարատի մարզում 3 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասին
Սևանում բախվել երկու ջրային սկուտեր․ քաղաքացիները հայտնվել են ջրումԱրագածի Սուրբ Աստվածածին եկեղեցում նշվել է վերաօծման 12-րդ տարեդարձըԱրարատի մարզում բախվել են 3 մեքենա. հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներԲողոքի ակցիաներ Թբիլիսիում. կան ձերբակալվածներ

Բացահայտվել է Ղազանչիի նախկին ղեկավարի կողմից խոշոր չափի գումարներ հափշտակելու, պաշտոնեական կեղծիքի դեպքեր. ԱԱԾ

Բացահայտվել է Շիրակի մարզի Ղազանչի համայնքի նախկին ղեկավարի կողմից յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարարելու դեպքեր: Այս մասին տեղեկանում ենք ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Հաղորդագրության մեջ ասվում է. «ՀՀ ԱԱԾ Շիրակի մարզային վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Ս.Ղ-ն, 2012 թվականից հանդիսանալով Շիրակի մարզի Ղազանչի համայնքի ղեկավար, շահադիտական նպատակով պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու միջոցով, մեկ միասնական դիտավորությամբ, ապօրինի, անհատույց շահադիտական դրդումներով՝ 2013-2016 թվականների ընթացքում յուրացման և վատնման եղանակներով հափշտակել է համայնքի՝ առանձնապես խոշոր չափերի 3.660.000 ՀՀ դրամ գումարը, կատարել պաշտոնեական կեղծիքներ և չարաշահել պաշտոնեական լիազորությունները:

Այսպես.

Ս.Ղ-ն 2014-2016 թվականների ընթացքում Ա.Հ-ին հրամանագրել է որպես համայնքի հաշվապահ և վերջինի կողմից աշխատանքի չհաճախելու ու աշխատանքային պարտականությունները չկատարելու պայմաններում կազմել, հաստատել և վավերացրել է աշխատաժամանակի հաշվարկավճարային՝ բովանդակությամբ կեղծ տեղեկագրեր, աշխատավարձի վճարման համար հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր, որոնցում ակնհայտ կեղծ տեղեկություններ է ներառել հիշյալ աշխատակցի կողմից աշխատանքի հաճախելու, իր գործառութային պարտականությունները կատարելու և այլնի վերաբերյալ: Այնուհետև բովանդակությամբ կեղծ փաստաթղթերը շրջանառության մեջ դնելով` աշխատավարձի և վերջնահաշվարկի տեսքով ներկայացրել է վճարման, որի արդյունքում համայնքի բյուջեից Ա.Հ-ի անվամբ անհիմն կարգով ելքագրվել է շուրջ 2.100.000 ՀՀ դրամ:

Շարունակելով առանձնապես խոշոր չափերի հասնող գույքը հափշտակելու հանցավոր մտադրության իրականացումը՝ Ս.Ղ-ն, 2013-2016 թվականների ընթացքում նախնական համաձայնության գալով հարկային գործակալ Ք. Գ-ի հետ, սոցիալապես անապահով անձանց աջակցություն տրամադրելու պատրվակով համայնքի բյուջեից ելքագրել է շուրջ 700.000 ՀՀ դրամ գումար, որը չի հատկացրել հիշյալ անձանց, այլ ստանալով այն՝ յուրացման եղանակով հափշտակել է:

Բացի այդ, Ս. Ղ-ն առանց սահմանված կարգի, այն է՝ առանց ավագանու որոշման, իրավաբանական ծառայություններ մատուցող ՍՊԸ-ներից մեկին, 2013-2014 թվականների ընթացքում, համայնքապետարանից 380.000 ՀՀ դրամ գումար է փոխանցել իր կնոջը՝ Վ.Շ-ին իրավաբանական ծառայություններ մատուցելու համար և այդ կերպ վատնել համայնքի բյուջեից ելքագրված գումարները:

Նույն եղանակով, իբր համայնքին գույք և սարքավորումներ վարձակալությամբ տրամադրելու պատրվակով, 2015 թվականի հոկտեմբերի 30-ին համայնքի բյուջեից ելքագրել է 300.000 ՀՀ դրամ գումար և յուրացրել այն:

Ս.Ղ-ն 2016 թվականին համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Է.Գ-ի հետ կնքել է նաև շինծու պայամանագիր, ըստ որի՝ իբր աշխատակազմի կարիքների համար շահագործման նպատակով, իր անձնական «Ռենո» մակնիշի ավտոմեքենան վարձակալությամբ տրամադրել է համայնքապետարանի աշխատակազմին, որի դիմաց ստացել է ընդհանուր 180.000 ՀՀ դրամ գումար և յուրացրել այն:

2016 թվականի հոկտեմբերին Ս.Ղ-ն, անձնական շահագրգռվածությունից ելնելով, կայացրել է միանձնյա որոշում, կազմել և օգտագործել է իրավունք վերապահող և իրավաբանական նշանակություն ունեցող կեղծ փաստաթղթեր, կազմակերպել ձևական աճուրդ, որի արդյունքում իր կնոջը՝ Վ.Շ-ին երկարաժամկետ վարձակալության է տրամադրել համայնքապատկան 2.45 և 3 հա մակերեսներով գյուղատնտեսական նշանակության վարելահողեր, ինչի արդյունքում համայնքի օրինական շահերին պատճառվել է էական վնաս՝ համայնքը զրկվել է համայնքապատկան գույքը տնօրինելու, տիրապետելու և օրինական աճուրդի կայացման պարագայում իրական եկամուտ ստանալու հնարավորությունից:

Պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով յուրացում, պաշտոնեական դիրքի չարաշահում և պաշտոնեական կեղծիք կատարելու հիշատակված դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: