Բաքվի քարոզչամեքենան արդեն երրորդ օրն է, ինչ շատ մեծ հոգեբանական գրոհի է անցել․ Կարեն Հովհաննիսյան
Ադրբեջանն ակտիվացրել է հոգեբանական գրոհը, մենք պետք է մեր մեջ ուժ գտնենք և դիմանանք, ավելին՝ սառնասրտորեն չնկատելու տանք որոշ բաներ։ Այս մասին է ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը։
«Շուշին ամենալավն է երևում, ավելի լավ է երևում Ղազանչեցոցը, Բաքվում դա լավ գիտեն։ Հենց դրա համար էլ իրենք մեզ Շուշիով ցավացնում են, մենք պետք է ուժեղ լինենք և դիմանանք։
Բաքվի քարոզչամեքենան արդեն երրորդ օրն է, ինչ շատ մեծ հոգեբանական գրոհի է անցել։ Համացանցում տարածվում են տեսանյութեր, որը նկարված է թշնամու կողմից Շուշիի մերձակայքից։
Մեր ավտոմեքենաների տեղաշարժն է, բայց վերանգրված է «Армяне покидают Ханкенди»։ Ուշադրություն դարձրեք, ռուսալեզու է։ Սյունիքի մարզում հին տեսանյութերը կրկին ակտիվացնում են, նոր հոգեբանական գրոհ են կազմակերպում սահմանային բնակչության համար։ Մենք պետք է լինենք սառնասիրտ, մեր սահմանային բնակչությունն այսօր բանակի նման կարևոր է, աչքի լույսի պես պետք է նայենք․․․»։- նշել է նա ֆեյսբուքում։