Հայկական գերեզմանները Հադրութում «մաքրվում են» հայերի աճյուններից
Ֆեյսբուքյան օգտատեր Հարություն Ծատրյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և գրել.
«Այո՛, հայկական գերեզմանները Հադրութում «մաքրվում են» հայերի աճյուններից, ոսկորներից:
Այո՛, առկա վիզուալ ապացույցը վերստուգվել է, տեղանքը ճիշտ է տեղորոշված՝ Մեծ Թաղեր գյուղ, Արցախ:
Այո՛, Ադրբեջանի իշխանությունը, միապետ Ի.Հ. Ալիևն ու իր ընտանիքը, ստանում է «ժողովրդի» վստահությունը և լիարժեք աջակցությունն իրագործելու այս ոճիրը:
Այո՛, հայկականությունից Արցախի մաքրումը շարունակվելու է, քանի ոչ խելքի ենք եկել, ոչ էլ՝ նշույլներ կան խելքի գալու»: