Սերգեյ Լավրովն այսօր կժամանի Երևան
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր կժամանի Երևան: Այս մասին հայտնում է Tacc գործակալությունը:
Նշվում է, որ մայիսի 6-ին նախատեսված են Լավրովի հանդիպումը Հայաստանի ղեկավարության հետ, իսկ մայիսի 10-11-ին՝ վերջինս պատրաստվում է մեկնել Բաքու:
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտնել է, որ հանդիպումների ընթացքում նախատեսվում է «մանրակրկիտ քննարկել երկկողմ և տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաև միջազգային ասպարեզում փոխգործակցության հարցերի լայն շրջանակ»:
Բանակցությունների կիզակետում կմնա ԼՂ-ի վերաբերյալ առկա համաձայնագրերի իրականացումը: