Սիրտս կտոր-կտոր է լինում հայ ռազմագերիների համար. ԱՄՆ-ն պետք է խիստ միջոցներ կիրառի Ադրբեջանի դեմ. Ադամ Շիֆ
ԼՂ-ում պատերազմի ժամանակ Ադրբեջանը պատասխանատու է պատերազմի ընթացքում մարդու իրավունքների լուրջ ու կոպիտ խախտումների համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը:
«19 հայ ռազմագերու, այդ թվում՝ քաղաքացիական անձանց սպանությունների մասին զեկույցները ևս մեկ անգամ վկայում են Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և միջազգային իրավունքի անտեսման և ոտնահարման մասին:
Մինչ մենք աշխատում ենք դեռևս գերեվարված ռազմագերիների անհապաղ ազատ արձակելու ուղղությամբ, ԱՄՆ-ն պետք է խիստ միջոցներ կիրառի Ադրբեջանի և նրանց դեմ, ովքեր թույլ են տվել այդ հանցագործությունները, և դադարեցնի ռազմական օգնությունը Բաքվի ռեժիմին: Մենք չենք կարող չարձագանքել Հայաստանի և Արցախի ժողովրդի դեմ մարդկության դեմ ուղղված հանցագործություններին:
Սիրտս կտոր-կտոր է լինում այս 19 տղամարդկանց, կանանց, նրանց սիրելիների և ամբողջ հայ համայնքի համար:
Ես մշտապես նրանց կողքին կլինեմ, քանի որ մենք խաղաղություն և անկախություն ենք պահանջում Արցախի համար: Մի՛շտ»,- գրել է Շիֆը: