Լավրովը կհանդիպի նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք մայիսի 5-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Մայիսի 6-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից:
Նշվում է, որ աշխատանքային այցի շրջանակներում նախատեսված է հանդիպում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: