Եկել ենք Լավրովին ասենք, որ ուզում ենք վերադառնալ Հադրութ. հադրութեցիներն ԱԳՆ-ի դիմաց սպասում են Լավրովին (տեսանյութ)
Հադրութցիները ՀՀ ԱԳՆ դիմաց սպասում են ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին։ Նրանք պահանջում են իրենց վերադարձնել Հադրութը, քնաի որ ո՛չ Հայաստանում ու ոչ էլ Արցախի այլ համայնքում չեն պատկերացնում իրենց ապագան։
«2 տուն եմ սարքել, 2-ն էլ թուրքին տվեցին, հիմա գնամ էլի սարքեմ, որ նորից տա՞ն․ Արցախում անվտանգ չէ։ Մենք չենք ուզում մնալ Հայաստանում, ուզում ենք գնալ Հադրութ, ու քանի որ Հայաստանի ու Արցախի իշխանություններին, դրա համար էլ եկել ենք հանդիպենք Լավրովին»,-ասում են հադրութցիները, ովքեր չգիտեն, թե կոնկրետ երբ է գալու ՌԴ ԱԳ նախարարը, բայց համոզված են, որ իրենց հարցի լուծման հետ կապված հենց նրան են դիմելու։