Մեծ Թաղեր գյուղի եկեղեցին վտանգի տակ է. արևելյան հատվածը ոչնչացվել է. «Caucasus Heritage Watch»
Ինչպես արդեն տեղեկացրել էինք ադրբեջանցիները հայկական գերեզմանները Հադրութում «մաքրում են» հայերի աճյուններից:
«Caucasus Heritage Watch»-ի թվիթերյան էջը գրել է.
«Վերջերս ավերվել է Մեծ Թաղեր գյուղի հայկական գերեզմանատունը: Գերեզմանատունը հիմնադրվել է 19-րդ դարի սկզբին։ Արբանյակային նկարները ցույց են տալիս դրա ամբողջական ոչնչացումը: Երևում է բուլդոզերի հետքերը: Նույն գյուղում 1846 թվականին հիմնադրված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին ևս վտանգված է։ Եկեղեցու արևելյան հատվածը ոչնչացվել է, բեռնատար մեքենաներ են կայանվել տարածքում: Մտահոգված ենք այս եկեղեցով և կոչ ենք անում պաշտպանել այն»։