Կարևորը, որ չկան միջադեպեր, որոնք բերում են զոհերի ու վիրավորների․ նախարարը՝ հովվի և թուրքերի միջև տեղի ունեցած քաշքշուկի մասին
«Այն սահմանը, որը նախատեսված է եղել Խորհրդային Միությամբ ու ճանաչված անկախ Հայաստանով, ամբողջությամբ պահպանվում է։ Կան տեղեր, որոնք մերոնք 50 մետր առաջ են, կան տեղեր, որտեղ հակառակն է:
Այս մասին Այս մասին այսօր՝ մայիսի 5-ին, խորհրդարանում հայտարարեց ՊՆ նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը։
«Դիրրքերն առաջ ու հետ են, քանի որ դրանք հնարավոր չէ դնել այնպիսի տեղ, որ ապահովի անվտանգությունն ու վերահսկողությունը: Սահմանային փոփոխությունները շատ փոքր են: Այդ հարցերը պետք է լուծվեն դեմարկացիայի ժամանակ»,-ասաց նախարարը։
Անդրադառնալով Արավուսում տեղի ունեցած միջադեպին, Վաղարշակ Հարությունյանը վստահեցրեց, որ թուրքերի հետ միջադեպը տեղի է ունեցել այն պատճառով, որ մեր հովիվը մոտեցել է դիրքերին ու այնտեղ քաշքշուկ է եղել, հետո այն հարթվել է:
«Դեպքերը բացառելու համար պետք է համապատասխան մարմինները իրազեկման աշխատանքներ տանեն քաղաքացիների հետ, ասել՝ դիրքերին պետք չէ մոտենալ: Սա բնական շփման գծի կյանքն է: Կարևորը, որ չկան միջադեպեր, որոնք բերում են զոհերի ու վիրավորների»,-ասաց նա: