Ադրբեջանն ապօրինաբար թաքցնում է գերիների իրական թիվը. ՄԻՊ
ԱԺ-ում այսօր քննարկվում է Մարդու իրավունքների տարեկան զեկույցը։ ՄԻՊ Արման Թաթոյանն իր ելույթում անդրադառնալով Ադրբեջանում պահվող հայ գերիներին նշեց, Ադրբեջանի իշխանություններն ապօրինաբար թաքցնում են գերիների իրական թիվը։
«Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայկական կողմի բոլոր քաղաքացիական անձինք ու զինծառայողները կարգավիճակով գերի են հենց այն հիմնարար պատճառով, որ Արցախում դեռևս առկա է ընթացիկ, չավարտված զինված հակամարտություն։ Ադրբեջանական իշխանությունները չեն կարող հնարավորություն ունենալ նրանց ահաբեկիչ կամ դիվերսանտ կոչել»,-նշեց Թաթոյանը։
ՄԻՊ-ի խոսքով՝ ադրբեջանցիները սկզբում օգտվում էին առիթից, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետում առկա չէ վերադարձի ժամկետ, իսկ հետագայում՝ շահարկմամբ փոխեցին իրենց մարտավարությունը և գերիներին սկսեցին ներկայացնել որպես ահաբեկիչներ։