Հնդկաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է 400 հազարից ավելի մարդ
Հնդկաստանը «COVID-19»-ի նոր դեպքերի քանակով հակառեկորդ է սահմանել: 24 ժամվա ընթացքում երկրում հայտնաբերվել է 412,2 հազար նոր դեպք: Այս մասին հայտնում է Հնդկաստանի առողջապահության նախարարությունը:
Նախորդ օրը հաղորդվել էր, որ կորոնավիրուսային վարակից մահացել է 3780 մարդ:
Հնդկաստանում վիրուսից ամենօրյա մահացության վերջին հակառեկորդը սահմանվել է մայիսի 2-ին:
Հնդկաստանում դեպքերի թվի աճը նույնպես հուսահատեցնող է թվում: Ընդծենք,որ երկրում գերծանրաբեռնված են նաև բժշկական կենտրոնները: