«ՔՊ»-ն ընտրություններին կմասնակցի միայնակ, առանց դաշինքի․ Լիլիթ Մակունց
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն արտահերթ ընտրություններին մասնակցելու է որպես առանձին կուսակցություն․ դաշինքով չի գնալու։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հանդես է գալու «Ապագա կա» կարգախոսով։
Նրա խոսքով՝ նախընտրական ցուցակում նոր մարդիկ կլինեն։ Ցուցակը կազմվելու է առաջին հերթին կուսակցությունների մասին օրենքի համապատասխան։