Դեռևս ողջ ենք պատվաստվելուց հետո, որևէ վտանգ չկա․ Տիգրան Ավինյան
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ՀՀ կառավարության նիստի ժամանակ խոսելով կորոնավիրուսի դեմ պատվաստումների մասին նշեց, որ կորոնավիրուսային համավարակը վերջնականապես հաղթահարելու հնարավորությունն ունենք, և ունենք այս տարվա ընթացքում։
«Մեր օրինակով ցույց ենք տվել, որ դեռևս ողջ ենք պատվաստվելուց հետո և որևէ վտանգ չկա»,-ասաց փոխվարչապետի պաշտոնակատար Ավինյանը և հավելեց, որ այս տարի պետք է օգտագործենք այդ հնարավորությունը և վերջնականապես հաղթահարենք հիվանդությունը։