«Վերածնվող Հայաստանը» խորհրդարանական ընտրություններին կմասնակցի ՀՅԴ-ի հետ նախընտրական դաշինքով, որը կգլխավորի Ռոբերտ Քոչարյանը
«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին կմասնակցի ՀՅԴ-ի հետ նախընտրական դաշինքով, որը կգլխավորի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը։
«Հաշվի առնելով Հայաստանում և Արցախում ստեղծված օրհասական վիճակը, ելնելով գաղափարակից և համախոհ քաղաքական ուժերի հետ միասնաբար հանդես գալու անհրաժեշտությունից՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը որոշում է կայացրել հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել Հայ հեղափոխական դաշնակցության հետ նախընտրական դաշինքով, որը կգլխավորի Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը»,- նշված է հայտարարությունում: