Փաշինյանն իմ դեմ բողոքել է Կրեմլում. Արամ Գաբրիելյանովը պատրաստ է գալ Երևան և ուղիղ եթերում բանավիճել Փաշինյանի հետ
Ռուսաստանաբնակ, հայ մեդիա գործիչ Արամ Գաբրելյանովը տելեգրամյան իր ալիքում գրել է․
«Վերջին երեք շաբաթվա ընթացքում, երեք անգամ, Կրեմլում Նիկոլ Փաշինյանն իմ դեմ բողոքել է։ Ասում է՝ ես նրան վարկաբեկում եմ։ Վերջին վարկածն այն է, որ ես այդ ամենն անում եմ Ադրբեջանի շահերից ելնելով, որպեսզի խանգարեմ Նիկոլ Վովաևիչին բարեկամանալ Ռուսաստանի հետ։
Հաշվի առնելով, որ պարոն Փաշինյանը և ես լրագրողներ ենք, պաշտոնապես հայտարարում եմ, որ պատրաստ եմ ցանկացած ժամանակ գալ Երևան ու բանավեճ կազմակերպել Նիկոլի հետ՝ ուղիղ եթերում։ Հետո կտեսնենք, թե ով է սադրիչն ու գործակալը։ Սպասում եմ Փաշինյանի պատասխանին, եթե նա, իհարկե, սովորականի պես չվախենա»։