Պայթյուն՝ Չինաստանի գործարաններից մեկում. կա 1 զոհ և 3 վիրավոր
Չինաստանում վերանորոգվող գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել: Այս մասին հայտնում է Sina պորտալը:
Դեպքը տեղի է ունեցել Գուանգսի Հuուանգ ինքնավար շրջանում: Ներկայումս տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Պայթյունի ենթադրյալ պատճառը եղել է ջերմային ռեակտիվը, որն օգտագործվել է ճանապարհը վերանորոգելու համար:
Հիշեցնենք, որ նմանատիպ պայթյուն եղավ Ինդոնեզիայում՝ նավթավերամշակման գործարանում: Պայթյունի արդյունքում վիրավորվել է առնվազն 20 մարդ, նրանցից հինգը ստացել են ծանր այրվածքներ, ևս 15 մարդ թեթև վնասվածքներ էր ստացել: