Կանադան շարունակում է կոչ անել ազատ արձակել Ադրբեջանում պահվող բոլոր անձանց
Կանադայի արտաքին գործերի նախարարությունը Twitter-ի միկրոբլոգում հայտարարություն է տարածել, որում կոչ է անում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել գերության մեջ պահվող անձանց։
«Կանադան ողջունում է Ադրբեջանի կողմից պահվող հայ անձանց ազատ արձակումը, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման առանցքային քայլ է: Կանադան շարունակում է կոչ անել ազատ արձակել բոլոր պահվող անձանց»,-ասված է հաղորդագրության մեջ: