Ադրբեջանն արշավ է սկսել ընդդեմ Արման Թաթոյանի՝ նրան մեղադրելով հակաադրբեջանական գործունեության մեջ (լուսանկար)
Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան երեկ Արման Թաթոյանի դեմ պաշտոնական նամակ է ուղարկել միջազգային կառույցներին:
Բողոքը Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը գործունեության մասին է` պատերազմի ժամանակ և պատերազմից հետո: Ադրբեջանի օմբուդսմենը բողոքում է, որ Արման Թաթոյանը հակաադրբեջանական գործունեություն է իրականացնում:
Ալիևայի բողոքը պաշտոնական է, և այն ուղարկվել է երեկ` Ազգային ժողովում Հայաստանի ՄԻՊ-ի քննարկումից հետո:
