ՀՀԿ և «Հայրենիք» կուսակցությունների երիտասարդական կազմակերպությունները բաց նամակ են հանձնելու դեսպանատներ
Հայաստանի Հանրապետական և «Հայրենիք» կուսակցությունների երիտասարդական կազմակերպությունները բաց նամակ են հանձնելու ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի դեսպանատներին, ինչպես նաև Եվրոմիության եւ Եվրոպայի խորհրդի պատվիրակությունների ու Միավորված ազգերի կազմակերպության երևանյան գրասենյակներին։
Նամակում բարձրաձայնվում են 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրա ավարտից ցայսօր Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների, գերիների վերադարձի եւ պատմամշակութային արժեքների ոչնչացման դեպքերը և այս առնչությամբ միջազգային հանրությունից և դավադիր իշխանություններից մեր պահանջները։