Այս իշխանության օրոք աճել է միայն աղքատությունը և գերեզմանների քանակը. Ռոբերտ Քոչարյան
Այս իշխանությունը հետևողականորեն քանդում է մեր տնտեսությունը, Ռոբերտ Քոչարյանի, ՀՅԴ-ի և «Վերածնվող Հայաստանի» քաղաքական համագործակցությանը նվիրված միջոցառմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Խոստացել են թռիչքաձև աճ, ապահովել են թռիչքաձև անկում։ Այս իշխանության օրոք աճել է աղքատությունը, արտաքին պարտքը՝ ավելի քան 2 մլրդ դոլարով, ներդրումները գրեթե զրոյացել են»,-նշեց Քոչարյանը և հավելեց,-«Այս իշխանության օրոք, այս երեք տարում աճել է միայն աղքատությունը և գերեզմանների քանակը, սա է կարելի գրանցել որպես արդյունք այս իշխանության կառավարման երեք տարիների համար»: