Լավրովն այսօր կմեկնի Բաքու․ օրակարգում նաև ԼՂ-ում տիրող իրավիճակն է
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր կմեկնի Բաքու, որտեղ նախատեսված են մի շարք հանդիպումներ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում է TACC գործակալությունը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Բաքվում նախատեսվում են մի շարք հանդիպումներ։
Մասնավորապես՝ կապված երկկողմ և տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաև միջազգային ասպարեզում փոխգործակցության հարցերի հետ։